ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՖՈՏՈԱԼԲՈՄ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

ՇՆՈՐՀԱԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԱՐԽԻՎ

 

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Երևանի հ. 134 դպրոցը հիմնադրվել է 1968թ. Նոր-Նորքի 1-ինզանգվածի Նանսենի 14 հասցեում Ն. Կիրակոսյանի տնօրինությամբ: Նրա և նրան հաջորդող տնօրենների` Ի. Աթոյանի, Գ. Օրդյանի, Ա. Հակոբյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում ծնվել են լավ ավանդույթներ և հիշարժան միջոցառումներ (հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դիմակահանդեսներ): Բազմիցս մասնակցել ենք գեղարվեստական փառատոնների, սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների (<<Քաղաքացի նախագիծ>> ծրագիր, <<Պատարագը աշակերտների շուրթերով>>, <<Գարուն>>, Վերջին զանգ>> և այլն): Տարիներ շարունակ դպրոցում գործել է ուսուցչական երգչախումբ, որը մասնակցել է քաղաքային փառատոնի և արժանացել 1-ին կարգի դիպլոմի: Դպրոցը նախկինում ունեցել է ռուսերենի խորացված ուսուցում, և ռուսաց լեզվով բեմադրված <<Կատվի տունը>> ներկայացումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ այսօր աշխատում են արվեստի և գիտության բնագավառում և կառավարական օղակներում: Ունենք բազմաթիվ չեմպիոններ (սուսերամարտ, սեղանի թենիս): Այժմ աշակերտների շրջանում մեծ մասսայականություն է վայելում շախմատը: Ունենք հանրապետական մասշտաբի մրցանակակիրներ: Տասնամյակներ ընթացքում ձևավորված ավանդույթները շարունակվում են մինչ այսօր:

 

 


Հ. 134 դպրոց, 2011թ.